Հիշում եք չէ՞ նախորդ տարվա լավագույն pool party-ները միասին որտեղ էինք նշում: Այո, այո… Վահակնի բացօթյա լողավազանում: Դե ուրեմն շտապեմ ուրախացնել Ձեզ. հունիսի 17-ին մենք ներկա էինք Վահակնի լողավազանի պաշտոնական բացմանը, որի գլխավոր հյուրն էր՝ զումբայի համաշխարհային զին և Ռիկի Մարտինի պարային խմբի անդամ, դոմինիկացի Պեդրո Կամաչոն։ Պեդրոն հավաքծվածներին սովորեցրեց զումբայի ամենահետաքրքիր ու ամենակրակոտ շարժումները։ Ջերմ ընդունելության ապացույցն էր, Պեդրոյի հետ լողավազան ցատկելն ու նկարվելու անվերջ խնդրանքները։ Միջոցառմանը նաև ներկա էր հանդիսավար Միսթըր Շեյքը,որի կազմակերպած խաղերը էլ ավելի բարձրացրեցին ներկաների տրամադրությունը։ DJ-ների կողմից ընտրված ռիթմիկ և հաճելի երաժշտությունը, կոկտեյլներ ու ուրախ տրամադրություն, համեղ սնունդ…. բացօթյա լողավազանի սեզոնը կարող ենք համարել բացված։ Հենց նույն օրը Վահակնի լողավազանի տարացքում բացվեց GURU CLUB-ը։
Աշխատանքային օրերին՝ երեխաների մուտքավճարն է 3 000 դրամ, 12 տարեկաններից բարձր անձինք կվճարեն 5000 դրամ: Շաբաթ և կիրակի օրերին՝ համապատասխանաբար 4000/6000: Ամսական անդամագրություն՝ 40 000 դրամ/ 60 000 դրամ: Գործում է ընտանեկան զեղչ՝ 20%:
Գևորգ Չաուշի փող., 50 շենք
043-177 220
Facebook/VahakniOutdoorSwimmingPool