Ամռան սկիզբը թեժ էր Երևանում:
Հունիսի 3-ին տեղի ունեցավ Mezzo Production-ի կողմից կազմակերպված ամառվա ամենասպասված և ամենաթեժ համերգը: Մեր ժամանակների ամենահայտնի երգիչ և դիջեյ Իվան Դորնը առաջին անգամ ելույթ ունեցավ իր հայ հանդիսատեսի համար:
Խելահեղ էներգետիկ ռիթմեր, խենթացած հանդիսատես, աննկարագրելի էմոցիաներ... Երևանը հունիսի 3-ին թնդում էր Իվանդ Դորնի ռիթմերից: Հայ հանդիսատեսը սիրեց Իվան Դորնին այնքան, որ համերգի ավարտից հետո հրաժարվեց հեռանալ այնքան ժամանակ, մինչ երգիչը ևս մեկ կատարում նվիրեց իր հանդիսատեսին: Իսկ վերջում նա նույնիսկ բեմ բարձրացրեց իր երկրպագուներին և սկսեց պարել նրանց հետ:
Համերգի ավարտը, ինչպես և սկիզբը, տպավորիչ էր և անմոռանալի: Շնորհակալություն Mezzo Production-ին նմանատիպ վառ և գունեղ տոն պարգևելու համար: