Բրիջ ակումբը համարվում է քաղաքի լավագույն ակտիվ ժամանցի վայրերից մեկը, որտեղ անընդմեջ լինում են զանազան հետաքրքիր երեկոներ P.S. մենք բազմիցս ներկայացրել ենք այս ակումբը: Օրերս, Բրիջ ակումբում, որը գտնվում է Խանջյան 41 հասցեում, շատ բարձր և ջերմ մթնոլորտ էր, քանի որ լատինաամերիկյան ռրթմերն էին գերիշխում` GRANADA Band-ի գլխավորությամբ: GRANADA խումբը ստեղծվել է 2013թ դեկտեմբերին: Խումբի անդամները 3-ն էին, հետագայում դարձան 5-ը և տեղի ունեցավ որոշակի փոփոխություններ կազմում: Երաժշտական ուղղվածությունը՝ լատինաամերիկյան – cumbia, merengue, bachata, salsa, pop latino: Բացի հանրահայտ երգերից, կատարում են նաև իրենց սեփական երգերը: Խմբի ներկայիս անդամներն են. Արամ Գալստյան` շեփոր և բոնգո, Վարդան Հովհաննիսյան` սոլո կիթառ, Ռոման Քոչարյան` բաս կիթառ, Ռոբերտ Վարդանյան` հարվածային գործիքներ, Անահիտ (Ana) Ամիրխանյան` ստեղնաշար և վոկալ:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/bridge3{/gallery}