Երեկ Paparazzi.am-ի անձնակազմը ներկա էր մի շատ յուրօրինակ ու ինքնատիպ բար- ռեստորանի բացման արարողությանը: Խոսքը Jagger Street Bar & Restaurant-ի մասին է: Խոստումնալից սկիզբ, որը միանշանակ նույնքան խոստումնալից ընթացք կունենա, քանի որ, ինչպես նշեց բարի տնօրենը, Jagger Street Bar & Restaurant-ը իրենից ներկայացնում է գաղափարի ծնունդից մինչև իրականացած պրոյեկտի ճանապարհ:
Street Art-ը արվեստի ամենայուրահատուկ դրսևորումներից է, որը հասանելի է հասարակության ավեի լայն խավին, ինչն էլ նրանք ստացել են իրենց ինտերիերում: <<Յուրաքանչյուր նախասիրության մարդ մեզ մոտ կգտնի իրեն հոգեհարազատ ինչ-որ անկյուն: Փողոցից աստիճաններով կիջնեք Ջագգեր փողոց, որը լեցուն է ավելի շատ անակնկալներով, քան որևէ երևանյան փողոց>>- հավելեց բարի տնօրենը:
{gallery height=90 maxcount=90 crop=1}parties/glamour{/gallery}