Վստահ եմ ՝ համամիտ եք, որ մենք այս տարի ոչ շատ ձյունառատ ու մեղմ ձմեռ ունեցանք: Ասում եմ <<ունեցանք>>, որովհետև մեկ օր հետո արդեն ԳԱՐՈՒՆ է, գուցե դա էր պատճառը, որ փետրվարի 26-ին Seven-ում գտնվող բոլոր հյուրերը մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ վայելեցին ձյան վերջին փաթիլները, քանի որ Party-ի խորագիր էր ընտրված LET IT SNOW: Գեղեցիկ լուսային և ձայնային էֆեկտները DJ Runa-յի ռիթմիկ երաժշտությունն ու օրվա հյուրեր սաքսոֆոնահար Դավիթ Նալչաջյանը և դաշնակահար Արտակ Մարուկյանը հետաքրքիր մթնոլորտ էին ստեղծել բոլոր հյուրերի համար: Ի դեպ, չմոռանամ նշել այն, որ DJ Runa-ն բոլոր ներկաների ուշադրության կենտրոնում էր ո՛չ միայն իր հետաքրքիր միքսային երաժշտությամբ, այլ ոճային կերպարով, քանի որ DJ-յի հետ ունեցած զրույցի ընթացքում պարզեցինք, որ պատահական չէ, որ նա կրում է տարազի նախշերով հագուստ. դրանով նա ուզում է օրինակ ծառայել մեր երիտասարդներին՝ ցույց տալով այն, որ տարազը պետք չէ պատկերացնել միայն ժողովրդական ոճի մեջ, մենք բոլորս կարող ենք կրել այն, չէ՞ որ այն մերն է, մեր հայկականն է : Եվ վերջում նշեմ, որ երեկոյի կազմակերպիչն էր "AMCO" Production-ը:
{gallery height=115 maxcount=36 crop=1}parties/djruna{/gallery}