Մեզանում կան բառեր, որոնք այնքան են շահարկվել, որ թվում է նույնիսկ կորցրել են իրենց իրական իմաստը, ակտուալությունը, բայց այն ինչ կտեսնեք այս պոստում ո՛չ միայն համապատասխանում է, այլ շատ ավելին է, քան ուղղակի Mega Party: El հոլդինգը մեծ շուքով նշեց իր 10 ամյակը, որին բնականաբար, ներկա էին շոուբիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Սա այն դեպքն է, երբ բառեր չես գտնում նկարագրելու այն, ինչ տեղի ունեցավ այդ միջոցառման ընթացքում. սիրված երգիչ-երգչուհիներ, հայտնի հաղորդավարներ /p.s. որոնց առանձին look-երի համար աշխատել էր մեզ հայտնի դիզայներներից մեկը, որպեսզի էլ ավելի տպավորիչ ու տարբերվող լինեին նրանք/, լուսային և ձայնային շքեղ էֆեկտներ, հյուրերի համար նկարահանվելու առանձին գեղեցիկ անկյուններ, կենդանի արձաններ, անթիվ տեսախցիկներ, որոնք չէին հասցնում ֆիքսել բոլոր գեղեցիկ կադրերը, որովհետև, հավատացե՛ք, դրանք շա՜տ շա՜տ էին: Չեմ ուզում անուն առ անուն անդրադառնալ բոլոր սիրված արտիստներին, քանի-որ նրանք այնքան շատ էին, որ վախենամ ձեզ ներկայացվող ֆոտոսեթին էլ չհասնեք: Ուղղակի դիտե՛ք ֆոտոսեթն ու գնահատե՛ք արված աշխատանքը:
{gallery height=115 crop=1 maxcount=140}parties/elstyle10{/gallery}