Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Megatoys Halloween 2014

Megatoys Halloween 2014

Saturday, 01 November 2014 14:00

Հոկտեմբերի 31-ին ՄեգաԹոյս մանկական խանութ-սրահում նշվեց Հելոուինը: Երեկույթը ի կատար ածվեց «Մարլի» ընկերության նախաձեռնությամբ: Վերջինս Հայաստանում աշխարհահռչակ MATTEL, Crayola, Fashion Angels կազմակերպությունների պաշտոնական և էքսքլյուզիվ ներկայաչուչիչն է: Շուկայում հանդես է գալիս բոլորի կողմից սիրված Barbie տիկնիկների ու աքսեսուարների, նորածինների և փոքրիկների Fisher Price, մեքենաների և մրցագծերի Hot Wheels ապրանքանիշերով, ինչպես նաև Monster High, Disney Cars, Thomas and Friends, Uno, Scrabble, Crayola, Fashion Angels խաղերով և բրենդերով: Իր գործունեությունը սկսել է 2012 թվականից: ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱԼՈՎ. «MATTEL» ընկերության կարգախոսն արդեն կարող է դառնալ նաև հայ փոքրիկների անհոգ ու զվարթ մանկության ուղեկիցը: Մարլի ընկերությունն ունի մեծ հավատ, որ խաղը հանդիսանում է երեխայի դաստիարակության հիմքը: «MATTEL»-ի արտադրած յուրաքանչյուր խաղալիք ունի զարգացման և դաստիարակության իր յուրահատուկ մեկնաբանությունն ու նկարագրությունը: Ընկերության կողմից արտադրված խաղալիքները զարգացնում են երեխայի ֆիզիկական հնարավորությունները, բացահայտում ստեղծագործական միտքն ու երևակայությունը, նպաստում են առողջ հարաբերությունների ձևավորմանը, երեխային նախապատրաստում են փոփոխությունների, մեծացնում են ուրախության զգացողությունն ու բարձրացնում ինքնագնահատականը:

Միջոցառումն ամբողջապես կազմակեպված էր «MATTEL» ընկերության հանրահայտ և սիրված Monster High մուլտֆիլմի թեմայով: Երեխաների համար նախատեսված էին մի շարք զվարճալիքներ, խաղեր, մուլտֆիլմի դիտում, ինչպես նաև հատուկ Monster High հյուրասիրություն: Միջոցառման ավարտին կայացավ խաղարկություն, որի արդյունքում պատահականության սկզբունքով ընտրվեցին երեք հաջողակ մրցանակակիրները: Աղջիկների համար որպես մրցանակ նախատեսված էին Monster High տիկնիկներ, իսկ տղաների համար` Hot Wheels մրցագծեր: Տեղի ունեցավ նաև հատուկ մրցանակաբաշխություն` լավագույն Monster High կերպարի համար: Մրցանակը MonsterHigh Exclusive շարքի խաղալիքներից էր, որը վաճառքում առկա չէ:

Երեխաները մեծ խանդավառությամբ մասնակցեցին միջոցառմանը, ներկայացել էին նախապես պատրաստված յուրահատուկ կերպարներով և հանդերձաքներով:

 

{gallery height=115 crop=1 maxcount=87}parties/megatoys{/gallery}

Հաճախ դիտվածները

  • STAND UP IN BRIDGE
    STAND UP IN BRIDGE

    Bridge club - հաճելի ժամանցի բոլոր նախապայմանները մեկ վայրում ՝ բարձրակարգ երաժշտություն, համեղ ուտեստներ, զանազան խմիչքներ և ամենակարևորը` բարեհամբույր սպասարկում, իսկ այս ամենի հետ մեկտեղ Bridge club-ն առաջարկում է իր հաճախորդներին հետաքրքիր շոու-ծրագրեր:

  • GRAND LIFE. PARTY IN JOSE
    GRAND  LIFE.  PARTY IN JOSE

    Մայիսի 1-ից սկսվեցին մեր քաղաքի ռիթմիկ ու դինամիկ երեկոները…Առաջին Party-ի մասին, որը հենց հիմա ցանկանում եմ ներկայացնել ձեզ Grand Life ընկերության կողմից կազմակերպված երեկույթն էր, որի տարբերվող Party-ների մասին մի քանի անգամ խոսել և ներկայացրել ենք ձեզ: 

  • Ինչպես միշտ Բրիջում ուրախ է…
    Ինչպես միշտ Բրիջում ուրախ է…

     Երևի հիշում եք մեր pre-post-երից, որ երեկ Բրիջում Լատինո երեկո էր հայտարված, արդեն հիշեցիք, որ Master class-ն անցկացնելու էր Արսեն Հակոբյանը, no comment … Դե ինչ, առաջարկում եմ հետևել այդ օրվա մեր ֆիքսած լավագույն կադրերը…

  • ԽԵՆԹ ՈՒ ԽԵԼԱՌ PARTY BRIDGE-ՈՒՄ
    ԽԵՆԹ ՈՒ ԽԵԼԱՌ PARTY BRIDGE-ՈՒՄ

     

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ