Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ուսանողների ծանոթության երեկոն արդեն ամենամյա ավանդույթ է դարձել: Հոկտեմբերի 16-ին` ժամը 19:00-ից, Հյուսիսային պողոտայի վրա գործող «New Bar -ն աշխատում էր միայն նրանց համար: Այնտեղ էին հավաքվել ակադեմիայի ֆակուլտետների ուսանողներ, նրանց ողջունելու էին եկել նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի շրջանավարտներից:
Միջոցառման կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողների հետ տարվող աշխատանքների համակարգող մասնագետ Ազա Շահազիզյանն արդեն դժվարանում է հիշել, թե որերորդ անգամ են նմանօրինակ փարթիներ կազմակերպում « բացի դասապրոցեսից` ուսանողների համար այսպիսի հանդիպումները շատ եմ կարևորում, քանի որ ոչ ֆորմալ մթնոլորտում նրանք իրար ավելի լավ են ճանաչում:
Ազա Շահազիզյանը փաստում է, որ երեկոյի հետ կապված ամեն դետալ իրենց կողմից հաշվի է առնվել` սկսած ուսանողների անվտանգությունից « Միջոցառմանը կլինի հյուրասիրություն, DJ, հաղորդավար եւ մի շարք անակնկալներ»:
Շոու ծրագիրը վարում էր հայտնի հաղորդավարուհի Անկան: Երեկոյին անակնկալներ էին սպասվում լավագույն պարող զույգին, այդ օրվա հոբելյարին, խաղ-մրցույթի հաղթողին եւ այլն:
Ուսանողներն անականկալ նվերներ ստացան բիժուտերիա JOUJOU-BIJOU ընկերության կողմից, Sis art փուչիկների կոմպոզիցիաներ, PRISON կինոակումբի տոմսեր, be COOL բրենդային խանութ-սրահից զեղչի, քարտեր, Tibet մերսման սրահից ստացան 3 VIP մերսման քարտեր, Աղթամար տուր ընկերության կողմից այցելություն պատմական հայրենիք՝ Արևմտյան Հայաստան:
Երեկոյի ընթացքում ուսանողները պարում էին, ուրախանում, բարձր տրամադրությունը համակել էր բոլորին:
Երեկոյից հետո բոլոր ուսանողներն էլ բարձր տրամադրությամբ հեռացան ակումբից:
Կազմակերպիչները հատուկ շնորհակալություն հայտնեցին Paparazzi.am-ին և erit.am-ին երեկոն նկարահանելու և լուաբանելու համար:
{gallery height=115 crop=1 maxcount=53}parties/gaanewbar{/gallery}