Mezzo ակումբը լեփ-լեցուն էր: Աշխարհում ավելի քան 135 երկրներում տոնում են Mr. Jack-ի տարեդարձը: Հայաստանում արդեն 4-րդ տարին է ինչ վիսկիի սիրահարները նշում են Jack Daniel’s տոնը: Կարապետ Հարությունյանի (Jack Daniel’s-ի brande-manager) խոսքերով այս ամիս հայաստանյան ներկայացուցչությունը հյուրընկալվել է երևանյան ակումբներում, փաբերում՝ կազմակերպելով հեատաքրքիր միջոցառումեր, խաղեր, հյուրասիրություն:
Բոլորին հայտնի և սիրված այս խմիչքը իր արտադրությունը սկսել է Tennessee նահանգի Lynchburg քաղաքում 1866թ. և ԱՄՆ-ում առաջին պաշտոնապես գրանցված գործարանն էր, որի ընտրության տեղը պայմանավորված էր այն բյուրեղյա մաքուր ջրով, որը հոսում էր քարայրից լեռնային քարանձավով, ինչի համար էլ գործարանի տեղը մինչ օրս մնացել է անփոփոխ:Եվ ահա այսօր այս վիսկին նախընտրողները վայելեցին գեղեցիկ երեկույթը նվիրված Mr.Jack-ին՝ հյուրասիրվելով արդեն ավանդական դարձած տորթով, մասնակցեցին Black Jack խաղարկությանը՝ ստանալով մրցանակներ, իսկ ահա վերջում ունկնդրեցին Reinkarnacia Band-ի տղաներին, որն էլ ավելի թեժացրեց երեկոյի ընթացքը: Իսկ այդ ամենը հյուրերին գեղեցիկ կերպով ներկայացրեց Արամ Չախոյանը:
{gallery height=115 crop=1 maxcount=109}parties/jackdanielsmezzo{/gallery}