Օգոստոսի 1-ին AMIGO Latino Club-ը կազմակերպել էր հերթական խենթ լատինական երեկոն, որը տեղի ունեցավ Մոլդովական 53 հասցեում գտնվող Delice Club-ի կարիբյան մթնոլորտում: Երեկոյին ներկա էին բազմաթիվ հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Կենդանի երաժշտությունը ապահովում էր Սանտաֆե խումբը, իսկ լատինական ռիթմերը՝ հատուկ հրավիրված DJ-ը: Միջոցառման ընթացքում պարուսույցները մասնակիցներին սովորեցնում էին պարային շարժումներ: AfterParty-ն տեղի ունեցավ Աբովյան 41/4 հասցեում գտնվող AMIGO ակումբում: Գտիր քեզ նկարներում :)