Հուլիսի 12–ին YEREVAN EXPO կենտրոնում Cosmopolitan Հայաստանը հրավիրել էր մեր քաղաքացիներին անմոռանալի բրազիլական երեկոյի. գեղեցկության տոն Հ. Հակոբյան 3 հասցեում գտնվող «Երևան էքսպո» կենտրոնում Cosmopolitan Հայաստանի հետ... Հետաքրքրե՞ց: Make up, վարսահարդարում, օծանելիքներ, SPA պրոցեդուրաներ, մերսում, նվերնե՜ր, նվերնե՜ր, ֆուտբոլային կրքեր, խաղեր, զվարճալի մրցումներ, բազում անակնկալներ ու բրազիլական տրամադրություն...
Մուտքի մոտ տրամադրեցին մասնակցության հերթական համարով թևնոցներ, որոնցով էլ մասնակիցները մասնակցեցին խաղարկշությանը: Dress code. աղջիկները՝ամառային երկար անթև զգեստներով էին, տղաները՝ սիրած հավաքականի կամ ֆուտբոլային ակումբի համազգեստներով, կամ ֆուտբոլային որևէ այլ աքսեսուարներով: Երեկոն լրացրեց Tropicana երաժշտական համույթը, որի պարային ռիթմերը տեղափոխեցին ներկաներին արևադարձային Բրազիլիա:
{gallery height=115 crop=1 maxcount=127}parties/cosmobrazil{/gallery}