Joom!Fish config error: Default language is inactive!
Please check configuration, try to use first active language
Այս շաբաթն իրոք լի էր պրեմիերաներով , ինչը միայն կարող է ուրախացնել , թե՛ մեզ , երկրում տեղի ունեցող իրադարձություններին հետևողներիս, և թե՛ հենց նույն այդ երգիչ – երգչուհիների հերթական գործերին անհամբեր սպասող ֆաներին:
Կան մարդիկ, կան տաղանդներ , կան գործեր , որոնց վրա ժամանակն ուղղակի անզոր է.... Ու թեկուզ և մենք գիտակցում ենք դրա զորությունը , բայց միևնույնն է փորձում ենք աչք փակել ու վստահ քայլերով առաջ գնալ: Տարիներ.... տարիներ , որոնք անցնում են....
Ապրիլի 23-ին՝ հայոց եղեռնի նախօրեին, Ջիվան Գասպարյանը հայ հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր տեսահոլովակի պրեմիերան: Եվ դա ավելի քան տեղին էր, քանի որ դուդուկը այն եզակի գործիքն է, որը կարողանում է ունկնդրին փոխանցել հայ ազգի հոգու ցավը: Հարգելով մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ եկեք լռությամբ ուղղակի ունկնդրենք ծիրանափողի հուզիչ ելևէջները: