Lady Furshet. 4մլն.-ը գտավ իր տիրոջը

Երկուշաբթի, 08 Ապրիլի 2019 16:27

Մարտի 31-ին Prime Hall ռեստորանային համալիրում Լեդի Ֆուրշեթ ընկերությունը նշեց իր ծննդյան 7-րդ տարեդարձը, որին մասնակցում էին 2019թ.-ին ամուսնանալ պատրաստվող 250 զույգ. Հյուրերի քանակը 650-ից ավել էր, որոնց թվում էին մի շարք հայտնիներ՝ երգիչ-երգչուհիներ, դերասան-դերրասանուհիներ, պաշտոնատար անձիք և այլք.

 

 

Միջոցառման մեխը մրցույթն էր՝ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՄ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ, որը կազմակերպել էր Լեդի Ֆուրշեթ ընկերությունը, իսկ հաղթող զույգը վիճակահանության արդյունքում շահեց 4.000.000 դրամի հարսանեկան ծառայությունների ամբողջական փաթեթ.

 

 

Երեկոն վարեցին ամենալավերը՝ Սամվել Գրիգորյանը և Մաշա Մաթևոսյանը / Маша Матвеева/: Միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով լրացրեցին մի շարք ճանաված կատարողներ՝ Գայա Արզումանյան, Գևորգ Բարսամյան, Ջուս և Սերժո, Նիկ Էգիբյան, Դեվիդ Ռեյ, Էլեն Ասատրյան, Լիլիթ Կարապետյան, Իրինա Հարությունյան, Մարգարիտա Բարխոյան, Մագա, Լիզա Սվաճյան, Արայիկ Բադալյան, Գրիշա Գրիգորյան և այլոք.

 

 

Ընկերության հիմնադիր Արմեն Խլղաթյանն իր խոսքում ասաց. ՛՛ Մեզ համար սկզբում դժվար էր հավատալ, որ կկարողանանք հավաքել այս տարի ամուսնանալ պատրաստվող 200 զույգ, սակայն մեզ հաջողվեց գրանցել 250 զույգ, որոնցից մեկը կշահի 4.000.000 դրամի հարսանեկան ծառայությունների փաթեթ, իսկ մասնակից մյուս 249 բոլոր զույգերը կստանան 1.000.000 դրամի նվեր քարտեր մեր գործընկերների կողմից՛՛ :

 

 

Երեկոն հագեցած էր շոու ծրագրով, որի ընթացքում տեղի ունեցավ հարսանեկան զգեստների ցուցադրություն, մրցանակաբաշխություններ, հյուրասիրություն և էլի շատ անակնկալներ:

 

 

Երեկոյի գործընկերներն են՝ Իջևան գինու և կոնյակի գործարանը, Բարի Սամարացի ընկերությունը, Prime Hall- ռեստորանային համալիրը, Bella Bianca և Elka հարսանյաց սահները, , Bourj Hammoud լիբանանյան ռեստորանը, Liberta լարային քառյակը , Dream Day ֆոտո և վիդեո նկարահանման ընկերությունը, Laki dessert art studiօ-ն, Travel UP և ArmEagle Tour տուրիստական ընկերությունները, A-Era dance և ՏԱՐՈՆՑԻՆԵՐ պարային համույթները, Vasken Zoboyan գեղեցկության սրահը, Dj Ego-ն, Vilmax հրավառությունների ընկերությունը, Matrixeffect.am ընկերությունը, Rent a Car armenia մեքենաների վարձույթի ընկերությունը և ProgressPrint տպագրատունը:

 

 

Լեդի Ֆուրշեթ ընկերությունը ներկայացրեց իրենց նոր ծառայությունները ՝ հիշեցնելով, որ զբաղվում են ոչ միայն ֆուրշեթային ծառայություն մատուցելով, այլև ծաղկային ձևավորմամբ և միջոցառման ամբողջական կազմակերպմամբ: Մեզ մնում է միայն ավելացնել, որ միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով, տպավորիչ էր, իսկ բոլոր հյուրերը հեռացան ժպիտով և նվերներով.

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ